ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Նույնիսկ Չալոյին է պարզ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է

Նույնիսկ Չալոյին է պարզ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է
11.11.2025 | 12:01

Այսքան բացահայտ հարձակում սեփականության իրավունքի նկատմամբ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։ Նույնիսկ Չալոյին է պարզ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է, մյուս կողմից՝ կապիտալի վերաբաշխման պրոցես անհատականացված մակարդակում։ Այս ուղերձը չափազանց հստակ է՝ «նրանք, ովքեր իրենց ռեսուրսներով ի վիճակի են խոչընդոտել կամ հակազդել, կամ դիմադրել օրվա իշխանության ցանկություններին, նրանք և իրենց ունեցվածքը կլինեն կապիտալի վերաբաշխման պրոցեսի օբյեկտ»։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կկայացվի ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստում:

Ժողովրդավարական հասարակարգերի տեսանկյունից սա լիովին հակաժողովրդավարական գործընթաց է, որտեղ կամայական որոշումներով կարող են տեղի ուենալ կապիտալի վերաբաշխում, սեփականության իրավունքի խախտում և այլն։ Ասել է՝ դատական և իրավական համակարգը գործում են ո՛չ թե արդարադատության տրամաբանությամբ, այլ քաղաքական հրահանգ–նպատակահարմարությունների։

Այս գործելաոճը դեֆորմացնում է դատա–իրավական համակարգը, հասարակության մոտ արդարադատության նկատմամբ վստահության մակարդակը նվազում է ճգնաժամային աստիճանի, ինչը ձևավորում է արդարության նկատմամբ դեֆորմացված պատկերացումներ, և որպես հետևանք՝ ինքնիրավչության և վենդետաների առիթ դառնալով։

Հասարակ մարդը մտածում է․ «Եթե Սամվել Կարապետյանն իր կարողություններով չի կարող պաշտպանել իր իրավունքները, ապա ես ո՞վ եմ, որ դեմ կանգնեմ․․․»։

Եվ սա է, որին ձգտում են անցման շրջանում գտնվող ժողովրդավարական պետությունները անցումային ժողովրդավարական պետությունից կերպափոխվելով դեպի ավտորիտարիզմ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ